Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը հաստատեց 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափը բարձրացնելու մասին նախագիծը

Կառավարությունը հաստատեց 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափը բարձրացնելու մասին նախագիծը
Հասարակություն
11:41, 16 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով քննարկվող նախագիծը, նշեց. «Կբարձրանա նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը»:

«Առաջարկվում է 2022թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 28.600 դրամ՝ 26.500-ի դրամի փոխարեն: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 43 հազար դրամ՝  40 հազարի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 33 հազար դրամ՝ 30 հազարի փոխարեն, և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 30 հազար դրամ՝ 27 հազար դրամի փոխարեն»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե նախորդ բարձրացումները բավական համեստ էին, ապա հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար բավականին մեծ է՝ շուրջ 10 հազարով նպաստն ավելացել է. դարձել է 37 հազար դրամ՝ 26.500-ի փոխարեն: