Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կվճարվեն Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձը և նպաստները

Կվճարվեն Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձը և նպաստները
Հասարակություն
17:02, 16 декабрь 2021
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 237,862.4 հազար դրամ հատկացրել արտակարգ իրավիճակների նախարարությանը: Արդյունքում կվճարվեն «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձը և 18 աշխատակցի չվճարված նպաստները:

Որոշումն ընդունվել է այսօր Կառավարության նիստում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել և պահանջել վճարել աշխատավարձերը: