Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր է, որ IT ոլորտը ծավալվում է դեպի մարզեր, և կենտրոնացված չէ միայն Երևանում․ Նիկոլ Փաշինյան

Կարևոր է, որ IT ոլորտը ծավալվում է դեպի մարզեր, և կենտրոնացված չէ միայն Երևանում․ Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
11:44, 11 март 2021
 Այսօր՝ մարտի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ հաստատվեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագիծը՝ ըստ որի առաջարկվում էր IT ոլորտը ներկայացնող ընկերություններից մեկին ներառել Հրազդանի ազատ տնտեսական գոտում։

«ԷՅ ՋԻ ԷՆ Փրոջեքթ Քոմփաքթ» ընկերությունը ներառվեց ԷԿՈՍ ազատ տնեսական գոտու շահագործողների ռեեստրում։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման պրոդուկտներ արտադրելով և պլանավորում են 11 աշխատակից ունենալ, որոնք բարձր կվարձատրվեն․ ԷԿՈՍ ազատ տնտեսական գոտում այս պահին կա 8 շահագործող, որից ակտիվ են ընդամենը 3-ը։ Թեև այս տարվա սկզբից Հրազդանում գտնվող ազատ տնտեսական գոտին, որն ընդհանուր առմամբ ծառայություններ մատուցող ընկերությունների համար հարմար տնտեսական գոտի է, այս տարվա սկզբից ևս 4 ընկերություն դիմել են և զգացվում է էական ակտիվություն»,-հավելեց Վահան Քերոբյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց, որ IT ոլորտը ծածավալվում է դեպի մարզեր, և կենտրոնացված չէ միայն Երևանում։