Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիկ Դարչինյանն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների առնչությամբ կոչով դիմել է մարզիկներին

Վիկ Դարչինյանն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների առնչությամբ կոչով դիմել է մարզիկներին
Հասարակություն
11:51, 11 март 2021
Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը կոչով դիմել է բոլոր մարզիկներին.

«Կոչով  դիմում եմ աշխարհահռչակ բոլոր  սպորտսմեններին.

Հարգելիներս.

Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ  համար, մեր գերիների վերադարձն է դեպի  հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում  եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի  Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում  են բանտարկյալների  նման:

Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված  զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում  եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ»։