Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սևան» ՔԿՀ-ում կրկին փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել

«Սևան» ՔԿՀ-ում կրկին փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել
Հասարակություն
12:41, 11 февраль 2021
Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար, հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: