Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի 1-ից կբարձրանա «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի չափը

Հունվարի 1-ից կբարձրանա «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի չափը
Հասարակություն
22:06, 17 декабрь 2021
2022 թ․ հունվարի 1-ից կբարձրանա «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի չափը՝ 26 500 դրամի փոխարեն կդառնա 37 000 դրամ։  Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեն 0-18 տարեկան անձինք։
 
Նշված փոփոխությունը չի վերաբերում 18 տարեկանից բարձր անձանց, որոնց հաշմանդամության պատճառը մանկական հիվանդություններն են»,- նշված է գրառման մեջ։