Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայրենադարձության որոշումը յուրաքանչյուր սփյուռքահայի կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է. Սինանյան

Հայրենադարձության որոշումը յուրաքանչյուր սփյուռքահայի կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է. Սինանյան
Հասարակություն
11:58, 18 декабрь 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձության շաբաթ» նախագծի շրջանակներում անցկացվել է շուրջ 80 երիտասարդ հայրենադարձների ծանոթության և մտքերի փոխանակման երեկո:

«20 երկրներից հայրենադարձված շուրջ 100 երիտասարդներն ուրբաթ երեկոն անցկացրին ծանոթությունների ու գինու մտերմիկ միջավայրում: Նրանք ձեռք բերեցին նոր կապեր, միմյանցից տեղեկացան տարբեր կազմակերպությունների և ծրագրերի մասին:

Հայրենադարձության շաբաթի շրջանակներում կազմակերպված այս հավաքը անցկացվեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում նշեց, որ հայրենադարձության որոշումը յուրաքանչյուր սփյուռքահայի կյանքի ամենակարևոր և ամենապայծառ որոշումներից մեկն է: «Մեր գրասենյակի Հայրենադարձության շաբաթի ընթացքում չէինք կարող նման հավաք չկազմակերպել և բաց թողնել ձեզ ևս մեկ անգամ միասին տեսնելու այս հնարավորությունը»,-ընդգծեց Զարեհ Սինանյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մեր գրասենյակի գործընկեր կազմակերպությունները:

Հավաքի ընթացքում հայրենադարձ գինեգործ Վահե Քեուշգուերյանը ներկայացրեց նաև իր գինիները»,- ասված է հաղորդագրությունում: