Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական պատահար Արցախի Մարտունիի շրջանում․ կան զոհեր

Ողբերգական պատահար Արցախի Մարտունիի շրջանում․ կան զոհեր
Հասարակություն
12:16, 11 март 2021
ԱՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. մարտի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի 1972թ. ծնված բնակիչը, վարելով իր կողմից օգտագործվող «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան, Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի մայթեզրում առկա մետաղյա էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1988թ. ծնված Արթուր Հրաչիկի Մելքումյանը և 1989թ. ծնված Մհեր Սլավիկի Ավանեսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր 1984թ. ծնված Ռազմիկ Մուրադի Բաղրյանը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի ավագ քննիչը:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեակՈան գործի նախաքննությունը շարունակվում է:

 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: