Զորամասերից մեկում հայ զինծառայողների ուրախությունը՝ Մալենայի հաղթանակի մասին լսելուց հետո

Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երեկվանից համացանցի տարբեր էջերում հրապարակված տեսանյութը ՀՀ զորամասերից մեկից, որում երևում է՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակի հաղթանակի մասին լսելուց հետո հայ զինծառայողների անկեղծ հուզմունքն ու ուրախությունը:
ԱԺ նախագահը տեսանյութին կից շնորհակալություն է հայտնել Մալենային ու Հանրայինի թիմին:
Հիշեցնենք, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին այս տարի հաղթեց Հայաստանի ներկայացուցիչը:
Մալենան նվաճեց Եվրոպայի սիրտը՝ 224 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Տեսանյութն՝ այստեղ։