Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը  աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հասարակություն
23:06, 20 декабрь 2021
Այն բանից հետո երբ հայտարարվեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել Հայկ Մարությանին, Երևանի քաղաքապետարանում Մարությանի նշանակած կադրերը սկսել են «նավը լքելուն» պատրաստվել:

Մասնավորապես, Civic.am-ին տեղեկություններ են հասել, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, որը, ըստ լուրերի, Հայկ Մարությանի տան «պռարաբն» է եղել։ Սակայն նա ազատման դիմումը գրել է դեկտեմբերի 25-ի ամսաթվով։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին նշանակված է Երևանի ավագանու արտահերթ նիստ և Հարությունյանը, հավանաբար, հույս ունի, որ գործընթացը կտապալվի, և ինքը հնարավորություն կունենա դիմումը հետ վերցնել։