Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ ավտոմեքենայում

Հրդեհ ավտոմեքենայում
Հասարակություն
10:45, 21 декабрь 2021
Դեկտեմբերի 20-ին, ժամը 23։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 21-ին, ժամը 00:04-ին, մարվել՝ 00:22-ին: Այրվել է «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․):