Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս գեներալի պնդմամբ՝ «Օրիոն» ԱԹՍ-ները հեշտությամբ կարող են թուրքական «Բայրաքթար»-ներ խոցել

Ռուս գեներալի պնդմամբ՝ «Օրիոն» ԱԹՍ-ները հեշտությամբ կարող են թուրքական «Բայրաքթար»-ներ խոցել
Հասարակություն
13:04, 21 декабрь 2021
«Օրիոն» ԱԹՍ-ն կարող է բարձրանալ մինչև 7 կիլոմետր և օդում մնալ մոտ մեկ օր. մարտական ծանրաբեռնվածությունը 200 կիլոգրամ է:

Թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի հետ բախվելու դեպքում ռուսական «Օրիոն» հետախուզական-հարվածային անօդաչուները կկարողանան զսպել հակառակորդին, հայտարարել է ՌԴ ՊՆ անօդաչու ավիացիայի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն:

Նովիկովն ընդգծել է, որ «Օրիոնը» կկարողանա դիմակայել ցանկացած անօդաչու թռչող սարքի։

Ռուսական «Օրիոն» անօդաչու թռչող սարքը հակառակորդին ոչնչացնում է կառավարվող հակատանկային հրթիռներով: «Օրիոնը» պատկանում է միջին բարձրության հարվածային անօդաչու թռչող սարքերի դասին՝ երկարատեւ թռիչքի հնարավորությամբ։ Այն կշռում է մինչև 1150 կիլոգրամ, իսկ առավելագույն արագությունը հասնում է ժամում 200 կիլոմետրի։

Դրոնը կարող է բարձրանալ մինչև 7 կիլոմետր և օդում մնալ մոտ մեկ օր։ Մարտական ​​ծանրաբեռնվածությունը 200 կիլոգրամ է։

Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետի տեղակալ Յուրի Մուրավկինը թուրքական «Բայրաքթար» մարտական ​​անօդաչուներն անվանել էր «դյուրամարս համեղ պատառ» ռուսական «Պանցիր» զենիթային հրթիռա-հրանոթային համակարգերի համար։