Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որը բացակայում է համալսարանի կայքում

ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որը բացակայում է համալսարանի կայքում
Հասարակություն
12:55, 11 февраль 2021
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Ա. Դարբինյանի ֆեյսբուքյան էջի փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները. ասվում է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում: 

Այսպես՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որն, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում: 

Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները: