Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաճարակային իրավիճակը բարելավվել է. Երրորդ՝ խթանիչ դեղաչափ է ստացել մոտ 500 քաղաքացի. Անահիտ Ավանեսյան

Համաճարակային իրավիճակը բարելավվել է. Երրորդ՝ խթանիչ դեղաչափ է ստացել մոտ 500 քաղաքացի. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
12:25, 23 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կառավարության հերթական նիստում, ներկայացնելով քովիդի վիճակը հանրապետությունում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Հուրախություն մեզ՝ այս պահին ունենք բավականին լավ համաճարակային իրավիճակ. գրանցվել է 129 դեպք ընդհանուր 6885 թեստավորումից, մահվան 15 դեպք, ցավոք»: 

Նախարարը նշեց, որ Հայաստանում դեռ չի հայտնաբերվել «օմիկրոն» նոր շտամը: «Պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ: Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է»,- ասաց նա:

Ներկայացնելով պատվաստումների ցուցանիշները՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ իրականացվել է ընդհանուր 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. «920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել են 670 հազար 710 քաղաքացիներ: Երրորդ՝ խթանիչ դեղաչափ ևս քաղաքացիները ստանում են, և արդեն մոտ 500 քաղաքացի ստացել է 3-րդ դեղաչափ»: