Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բողոքի ակցիա՝ Փարաքարում. համայնքապետի 2 թեկնածուները միաժամանակ հայտարարել են իրենց հաղթանակի մասին

Բողոքի ակցիա՝ Փարաքարում. համայնքապետի 2 թեկնածուները միաժամանակ հայտարարել են իրենց հաղթանակի մասին
Հասարակություն
13:03, 23 декабрь 2021
Այս պահին Փարաքար համայնքում տեղի է  ունենում բողոքի ակցիա՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների և աջակիցների մասնակցությամբ։

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքում միանգամից երկու թեկնածու՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:
Այս պահին ոստիկանները փակել են համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել շենք։

Բողոքի ակցիային ներկա են նաև «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը։

Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ հիմա իրենք համայնքում խաղաղ երթ կանցկացնեն, որից հետո նորից կվերադառնան համայնքապետարանի մոտ։