Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում անօրինական բնակվող 8 օտարերկրյա քաղաքացի է հայտնաբերվել. Տեսանյութ

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության ՔՈ գլխավոր վաչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 24-ին իրականացրին հերթական ստուգայցը։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Այս անգամ նրանք այցելեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու: Ոստիկանության ծառայողները նրանց ներկայացրին անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։