Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին նոյեմբերի և դեկտեմբերի համար դրամական աջակցության վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին նոյեմբերի և դեկտեմբերի համար դրամական աջակցության վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից
Հասարակություն
11:56, 28 декабрь 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դրամական աջակցության (25 000 կամ 50 000 դրամ) վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից։
 
«Այն դեպքում, երբ դիմումում սխալ է նշված շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, գումարը ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունվարի 31-ը անձը հաստատող փաստաթղթով մոտենալ այն բանկի որևէ մասնաճյուղ, որի անվանումը գրված է դիմումում։
 
Հիշեցնենք, որ այսօրվանից վերսկսվել է նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (300 000 կամ 250 000 դրամ աջակցություն) շահառուների միանվագ աջակցության գումարների վճարումը։
 
Սա վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվելու վերաբերյալ տվյալներն Արցախից ստացվել են սեպտեմբերի 15-ին և դրանից հետո ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն, սակայն դեռ չեն ստացել դրամական աջակցության գումարը։
 
Վճարումը կիրականացվի մինչև 2022 թվականի հունվարի 31-ը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: