Թափառող կենդանիների վերաբերյալ հակահամաճարակային կանխարգելման միջոցառումները կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի ԹԿՎԿ ՀՈԱԿ-ի միջոցով

Հասարակություն
Երևանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին որոշումը՝ 35 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը, որը նշեց, որ այս տարվա սեպտեմբերին ավագանու կողմից ընդունվեցին տնային կենդանիների պահման նոր կանոնները, և այդ որոշմամբ նախատեսված է, որ Երևան քաղաքում և նրա հարակից տարածքներում պետք է իրականացվեն անկած կենդանիների դիակների հավաքում, անկած վայրի ախտահանություն, ինչպես նաև անկած կենդանիների դիակների այրում։
«Այս գործընթացը նպատակաուղղված է մեր բնակչության անվտանգության ապահովմանը, անասնաբուժական առումով և տարբեր սոնոտիկ հիվանդությունների տարածման կանխարգելմանը։ Ընդ որում, գործընթացը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության միջոցով, քանի որ մի շարք ռիսկեր է պարունակում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է կիրառել հակահամաճարակային կանխարգելման միջոցառումներ։ Իրականում առաջարկվում է, որ այդ միջոցառումներն իրականացվեն մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի ԹԿՎԿ ՀՈԱԿ-ի միջոցով, որն ունի անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և կարողություններ»,- ասաց Գևորգ Նազարյանը։