Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներով»․ Մեսրոպ Առաքելյան

«Սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներով»․ Մեսրոպ Առաքելյան
Հասարակություն
13:59, 11 февраль 2021
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում կավելացվի ևս 39 համայնք, Կառավարությունն այսօր հաստատեց «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ հայանքների բնակավայրերի ցանկում լրացում կատարելու մասին» նախագիծը։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ սահմանամերձ համայնքների թիվը հասավ 77-ի։

«Սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներում, ընդհանուր առմամբ համայնքների թիվը կկազմի 77», - նիստի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ շարունակելով․  «Համաձայն օրենքի՝ տվյալ համայնքները ստանում են հետևյալ աջակցությունը՝ անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում»։