Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել
Հասարակություն
11:37, 03 январь 2022
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի վրա ադրբեջանական բանակի զինծառայող է պայթել։

Այս մասին հաղորդում Է News.am-ը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը:

«Ադրբեջանական բանակի զինծառայող Էյնիեւ Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քելբաջարի շրջանի ուղղությամբ հակահետեւակային ականի վրա եւ վիրավորվել։ Էյնիեւին տարհանել են ռազմաբժշկական հաստատություն։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում», - ասված է հաղորդագրության մեջ։