Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում սոցապնախարարության դիմաց

Անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում սոցապնախարարության դիմաց
Հասարակություն
13:20, 03 январь 2022
Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց:

Կացարանը հունվարի 1-ից փակվել է, և ըստ նոր որոշման՝ բնակիչները պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամաս, սակայն նրանք հրաժարվում են դուրս գալ Վարդաշենի իրենց կացարանից և տեղափոխվել նոր կացարան:

Դեկտեմբերի 31-ին սոցապնախարարը ոստիկանների հետ գնացել է Վարդաշենում գտնվող անօթևանների կացարան և պահանջել, որ շուրջ 93 բնակիչ լքի բնակության այդ վայրը։

Անօթևանները հանդիպում են պահանջում նախարարի և վարչապետի հետ.
«Մենք խնդրանքով դիմում ենք վարչապետին և սոցապնախարարին, գոնե 6 ամսով երկարաձգեն պայմանագիրը մեր կազմակերպության հետ: Դրանից հետո ամառ է, մի բան կանենք»,-ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:

Բնակիչները նշում են, որ 1 ամիս առաջ են տեղեկացել որոշման մասին.
«Իրենց ոչ մի պայման մեզ պետք չեն, մեզ բավարարում է մեր ունեցած պայմանները, չենք ուզում տեղափոխվել»,-ասաց բնակիչներից մեկը: