Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԽԾԲ-ն մերժող» Թագուհի Թովմասյանի գարեջրագործ եղբոր կինն աշխատանքի է ընդունվել ԱԺ-ում՝ որպես պատգամավորի օգնական

«ԽԾԲ-ն մերժող» Թագուհի Թովմասյանի գարեջրագործ եղբոր կինն աշխատանքի է ընդունվել ԱԺ-ում՝ որպես պատգամավորի օգնական
Հասարակություն
14:00, 04 январь 2022
ԱԺ «Պատվի ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գարեջրագործ եղբոր՝ Պետրոս Թովմասյանի կինը՝ Անի Ստեփանյանը, աշխատում է ԱԺ-ում, որպես պատգամավորի օգնական։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրից։ Նա որպես ԱԺ պատգամավորի օգնական աշխատանքի է ընդունվել անցյալ տարվա սեպտեմբերին։ Մինչ այդ Թովմասյանի եղբոր կինն աշխատել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում և ստացել 64 հազար դրամ։ Չնայած նման ցածր եկամուտին նա բանկային հաշիվներում 1,7 մլն դրամ է հայտարարգրել և 350 հազար դրամ՝ կանխիկ գումար։ Իր անունով բնակարան ունի Մալաթիա Սեբաստիա համայնքում։  

Թագուհի Թովմասյանի հիմնադրած «Ժողովուրդ» թերթում հաճախ կարող ենք տեսնել քննադատություն, թե իշխանություններն աշխատանքի են ընդունում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով։ Սակայն, զարմանալիորեն, թերթը բաց է թողել իրենց հիմնադրի հարսի նշանակումը ԱԺ-ում։  

Ի դեպ՝ որոշ տեղեկություններով, ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններում էլի կան նմանանատիպ ԽԾԲ նշանակումներ։