Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի լույս 2-ի գիշերը պարեկները բռնել են վճարային տերմինալից գողության փորձ կատարած երիտասարդի. Տեսանյութ

Հունվարի լույս 2-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, մի քաղաքացի ահազանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել, որ Չեխովի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վճարային տերմինալ են կոտրում: Ահազանգը փոխանցվեց տարածքում գիշերային շրջիկ ծառայություն կատարող պարեկներին։ Կարգախումբը արագ արձագանքեց ու ահազանգողի նշած վայրում բռնեց վճարային տերմինալն ու դրա դիմաց տեղադրված սրճեփ սարքը վնասած անձին։ Պարեկները նրան, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվեց ինքնությունը. Երևանի Չեխովի փողոցի բնակիչ էր, 28 տարեկան։ Երիտասարդից բացատրություն է վերցվել։ Նախնական տվյալներով՝ նա վճարային տերմինալի դրամապահոցը փորձել էր բացել տեխնիկական միջոցներով։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։