Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոռու մարզում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը

Լոռու մարզում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը
Հասարակություն
21:38, 04 январь 2022
Հունվարի 4-ի դրությամբ մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և շարժական պատվաստումային խմբերի կողմից պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստված 106.881 քաղաքացիներից առաջին դեղաչափ ստացել է 60 333 անձ, երկրորդ դեղաչափ՝ 46 490 անձ։Երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստվել է 58 մարդ:

Լոռու մարզն ապահովված է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ բոլոր պատվաստանյութերով, որոնք հասանելի են մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և Հայքի հրապարակում կայանող շարժական պատվաստումային կենտրոնում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ: