Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում քաղաքացին ընկել է ջրատարը, դին ճոպաններով դուրս են բերել փրկարարները

Երևանում քաղաքացին ընկել է ջրատարը, դին ճոպաններով դուրս են բերել փրկարարները
Հասարակություն
21:26, 04 январь 2022
Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինա-Շերամի փողոցների խաչմերուկում՝ նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին, կամրջի տակ անցնող ջրատարում, դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով ճշտել են ականատես վկայի ինքնությունը, ով տեսել է, թե ինչպես է քաղաքացին կամրջից ցած ընկել, իսկ շինարարական կազմակերպությունը, եթե մինչև շահագործումը տեղադրեր պաշտպանիչ արգելապատնեշներ, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։