Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հին ավտոմեքենաները կարող են տալ ավտոդիլերներին, նորը վերցնել. Քերոբյան

Հին ավտոմեքենաները կարող են տալ ավտոդիլերներին, նորը վերցնել. Քերոբյան
Հասարակություն
15:30, 05 январь 2022
Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ավտոմեքենաների թրեյդինգի մասին օրենքը: Այն թույլ կտա մարդկանց իրենց հին մեքենաները տալ ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող ավտոդիլերներին, փոխարենը վերցնեն նոր մեքենաներ: 

«Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է: 

Ճիշտ է, հիմա մի փոքր դեֆիցիտ կա նոր մեքենաների, բայց ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր, լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ թարմացնել իրենց ավտոմեքենաները»,-ասաց Վահան Քերոբյանը: