Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղվարդի խճուղում բախվել են Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր

Եղվարդի խճուղում բախվել են Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր
Հասարակություն
18:02, 12 март 2021
Երեւանում, այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։