Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդանավակայանի ավտոկայանատեղիից դրամապանակ գողացած անձը բերման է ենթարկվել

Օդանավակայանի ավտոկայանատեղիից դրամապանակ գողացած անձը բերման է ենթարկվել
Հասարակություն
13:55, 08 январь 2022
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 31-ին կորցրել է դրամապանակը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու դրամապանակը օդանավակայանի ավտոկայանատեղիի մուտքի մոտ՝ սայլակի վրայից, գողացել է 44-ամյա մի տղամարդ, որը հունվարի 7-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Նա ներկայացրել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, 101.100 ՌԴ ռուբլի և այլն:

Կատարվում է քննություն։