Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակարգ դեպք Երևանում. Հայփոստի բաժանմունքը թալանելուց հետո գողը չի կարողացել փախնել Երևանի գնդի պարեկներից. նա վնասազերծվել է

Արտակարգ դեպք Երևանում. Հայփոստի բաժանմունքը թալանելուց հետո գողը չի կարողացել փախնել Երևանի գնդի պարեկներից. նա վնասազերծվել է
Հասարակություն
12:27, 10 январь 2022
Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմաններում  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող «006» փոստային բաժանմունք գող է մտել: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Պարեկները նկատելով կասկածյալին, հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից  մեկը, դիմել է փախուստի:

Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել: Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության  Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո  ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել:

Պարզվել է որ Երևանի բնակիչ,  38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:

Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Փոստի  տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը: