Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ համար ԲԴԽ-ի որոշումը կանխատեսելի չէր, բայց ես բոլոր դեպքերում պատրաստ էի ամեն արդյունքի. Զարուհի Նախշքարյան

Ինձ համար ԲԴԽ-ի որոշումը կանխատեսելի չէր, բայց ես բոլոր դեպքերում պատրաստ էի ամեն արդյունքի. Զարուհի Նախշքարյան
Հասարակություն
16:02, 10 январь 2022
«Ինձ համար ԲԴԽ-ի որոշումը կանխատեսելի չէր, բայց ես բոլոր դեպքերում պատրաստ էի ամեն արդյունքի. կարող էր բավարարվել, կարող էր մերժվել, շատ լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ մեկնաբանելով ԲԴԽ-ի որոշումը, որով մերժվեց իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ 

Դատավորը նշեց, որ ուղղակի իր ցանկությունն է, որ այսուհետ արդարադատության նախարարությունն ավելի մեծ ջանք գործադրի հիմնավորվածության տեսանկյունից կարգապահական վարույթներ հարուցելիս, ոչ թե քանակության վրա շեշտը դնի, ինչպես բազմիցս պարոն Անդրեասյանն է նշել, այլ՝ հիմնավորվածության։ 

«Չի կարող ինքնանպատակ լինել, իրեն դուր չեկող անձանց հեռացնել համակարգից։ Եվ ես լիահույս եմ, որ մեր դատական իշխանության ներկայացուցիչները, իմ բոլոր գործընկերները, տեսնելով այս վարույթը, կլցվեն համոզմունքով և այլևս չեն հիասթափվի և պատրաստակամ կլինեն, համարձակ կլինեն և անկախ կշարունակեն գործել»,- ասաց Զարուհի Նախշքարյանը։
Խոսելով նաև դատավորների առաջիկա ժողովից՝ դատավորն ասաց՝ գիտի, որ նշանակված է դատավորների ընդհանուր ժողով՝ ակադեմիայի խորհրդի երկու անդամի ընտրության օրակարգով, որից հետո տեղի կունենա միության ժողով, որում կքննարկվեն միության նախագահի և երկու տեղակալների հարցերը։  

«Ես արդեն հայտարարել եմ, որ աջակցելու եմ Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը»,- հավելեց Զարուհի Նախշքարյանը։