Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իր աշխատանքները կվերսկսի փետրվարի 1-ից․ Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե

Պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իր աշխատանքները կվերսկսի  փետրվարի 1-ից․ Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե
Հասարակություն
17:02, 10 январь 2022
Ի գիտություն Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 19-ի N 336-Ա որոշման շահառուների.

Սույն թվականի հունվարի 10-ից ժամանակավորապես դադարեցվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը՝ հավաքագրված դիմումների ուսումնասիրման և թվայնացման նպատակով:

Վերոնշյալ աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքները սույն թվականի փետրվարի 1-ից:

[ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե]