Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ախուրյանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները Ջաջուռ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։

Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։