Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծվել է Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով

Ստեղծվել է Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով
Հասարակություն
21:21, 11 январь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»: