Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցիալական որոշ խմբերին տաք հագուստով ապահովելու ծրագիրը շարունակվում է

Սոցիալական որոշ խմբերին տաք հագուստով ապահովելու ծրագիրը շարունակվում է
Հասարակություն
16:25, 13 январь 2022
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից սոցիալական որոշ խմբերին տաք հագուստով ապահովելու ծրագիրը շարունակվում է:

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Ավանեսյանը։

«Նախարարության աշխատակիցներն այս անգամ բաճկոններ են բաժանել Բերձոր, Ներքին Սուս, Աղավնո համայնքների բնակչությանը»,֊ նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ծրագիրը միտված է Արցախի համայնքների բնակչության սոցիալական բեռի թեթևացմանը։

Ըստ մեր զրուցակցի՝ աջակցության ծրագրի առաջին փուլում տաք հագուստը տրամադրվել է տեղահանված ընտանիքների, իսկ երկրորդում՝ նպաստառու երեխաներին։