Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանին ֆիզիկական դիմադրություն ցույց տվող ցանկացած իրավախախտ պետք է անմիջապես բերման ենթարկվի․ Դանիել Իոաննիսյանը՝ Մեգամոլի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

Ոստիկանին ֆիզիկական դիմադրություն ցույց տվող ցանկացած իրավախախտ պետք է անմիջապես բերման ենթարկվի․ Դանիել Իոաննիսյանը՝ Մեգամոլի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին
Հասարակություն
18:52, 13 январь 2022
Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պարեկային ծառայողների կողմից` ոստիկանի օրինական պահանջին չենթարկված ու իրեն կանգնեցրած ոստիկանի ոտքի ուղղությամբ մեքենան առերևույթ դիտավորյալ վարած քաղաքացուն բերման ենթարկելը եղել է ճիշտ ու իրավաչափ, բայց դանդաղ։

Այո, նման դեպքերում դիմադրող քաղաքացուն ոստիկանները պետք է անհապաղ բերման ենթարկեն ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների (ձեռնաշղթաների) կիրառմամբ։ 

Այո, եթե նման արարքներ արած քաղաքացին դիմադրում է` ոստիկանները չեն թողնելու, որ մեքենայից իրեր հավաքի, դուռ-պատուհանով զբաղվի կամ անցորդների առաջ ասուլիս տա. անմիջապես բերման են ենթարկելու։ Այդ ամենը չէր լինի` եթե քաղաքացին ֆիզիկական դիմադրություն ցույց չտար։

Առհասարակ, ոստիկանին ֆիզիկական դիմադրություն ցույց տվող ցանկացած իրավախախտ պետք է անմիջապես բերման ենթարկվի` առանց երկար-բարակ բազառ-վակզալների։