Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկովյան հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով 2 հայաստանցի է մահացել

Մոսկովյան հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով 2 հայաստանցի է մահացել
Հասարակություն
11:09, 14 январь 2022
Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով երկու տղամարդ է մահացել, պարզվել է, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Երկու տուժածներն էլ բանվորներ են, նրանք հյուրանոցի անձնակազմի համար նախատեսված վերելակն էին վերանորոգում։

Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության կանոնների խախտումն է։

Աղբյուր՝ azatutyun.am