Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը կեղծ չէ

ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը կեղծ չէ
Հասարակություն
12:28, 14 январь 2022
Արագածոտնի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում իրականացված ստուգողական գործողություններով պարզվել է, որ Հովնանյանի անվան համալսարանի կողմից ՌԱԶՄԻԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ տրված դիպլոմը կեղծ չէ, այն համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ։ 

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու և արհեստական լարվածություն ձևավորելու մոլուցքից, հայրենիքին անձնվիրաբար ծառայած ու ժողովրդականություն վայելող անձանց հեղինակությունը վնասելու փորձեր չկատարել։