Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմում արցախցի է հայտնվել, Արցախի ՄԻՊ-ը տեղեկացված է, բայց չի մանրամասնում

Ադրբեջանական կողմում արցախցի է հայտնվել, Արցախի ՄԻՊ-ը տեղեկացված է, բայց չի մանրամասնում
Հասարակություն
16:32, 14 январь 2022
Այսօր՝ հունվարի 14-ին Արցախի Բերձորի շրջանից ադրբեջանական կողմում է հայտնվել 1953 թ․ ծնված Անդրանիկ Ալեքսանյանը։

Civic.am-ը կապ հաստատեց Արցախի ՄԻՊ՝ տեղեկանալու թե ինչ պայմաններում է քաղաքացին հայտնվել Ադրբեջանի զինծառայողների մոտ՝ առևանգել են, թե մոլորվել է, սակայն Արցախի ՄԻՊ-ից մեզ պատասխանեցին, որ թեպետ տեղեկացված են դեպքի մասին, բայց մանրամասներ չեն կարող հայտնել։