Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի

Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի
Հասարակություն
17:33, 14 январь 2022
COVID-19-ի դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում շարունակվում են իրականացվել պատվաստումները:

Այսօրվանից նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում` Կառավարական տուն 2 հասցեում:

Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին ու պատվաստվել։ Պատվաստումներն իրականացվում են Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով։

Պատվաստումային գործընթացին հետևել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանել լրագրողների հարցերին` հորդորելով չհապաղել, գիտակցել պատվաստման կարևորությունը` օր առաջ գալ և պատվաստվել`  պաշտպանելով իրենց և իրենց հարազատներին: