Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որսագողության դեպքեր են բացահայտվել

Որսագողության դեպքեր են բացահայտվել
Հասարակություն
16:23, 15 январь 2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համատեղ շրջագայության ժամանակ Շինարարների փողոցից, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա տղամարդ: Նրա մոտ հայտնաբերվել է 95 սիգ ձկնատեսակ, որը, ըստ բերման ենթարկվածի, ձեռք էր բերել Նորատուս գյուղի տարածքից. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Հունվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները և Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ Սողոմոն Տարոնցու փողոցից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում զբաղվել է սիգ ձկնատեսակի վաճառքով: Նա ներկայացրել է 31 սիգ:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Հունվարի 14-ին ոստիկանության Նոր Նորքի համայնքային ոստիկանները, Երևանի քաղաքապետարանի և բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 50-ամյա կնոջ, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում վաճառում էր սիգ տեսակի ձկնատեսակ:
Նախապատրաստվում են նյութեր: