Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն․ ԱՆ

Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն․ ԱՆ
Հասարակություն
16:51, 15 январь 2022
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվվել են՝
  • Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները, հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնումը, պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ 
  • պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրները, 
  • գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերը։