Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմին է փոխանցվել ադրբեջանցիների կողից գերեվարված Արցախի քաղաքացին

Հայկական կողմին է փոխանցվել ադրբեջանցիների կողից գերեվարված Արցախի քաղաքացին
Հասարակություն
10:43, 17 январь 2022
Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 14.01.2022թ.-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։