Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը
Հասարակություն
10:57, 17 январь 2022
39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։

Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի:

Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի:

Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին:

Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է , որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է:

Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից:


Շնորհավորում ենք ևս մեկ անգամ մեր հերոս մայրիկին և մաղթում բոլոր երեխաներին առողջ և խաղաղ մանկություն:

Հ.գ. մայրիկի և փոքրիկի լուսանկարը, անձնական տվյալները հրապարակված են պացիենտի համաձայնությամբ և թույլտվությամբ։