Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը ԱՄՆ մեկնած խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկված չէ․ ԱԺ նախագահի խոսնակ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը ԱՄՆ մեկնած խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկված չէ․ ԱԺ նախագահի խոսնակ
Հասարակություն
13:48, 17 январь 2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանն, ընգրկված չէ ԱՄՆ մեկնած խորհրդարանական պատվիրակության կազմում։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ ԱԺ կայքում հրապարակված է ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմը։

Ըստ այդմ՝ պատվիրակության կազմում ընդգրկվել են ՀՀ ԱԺ նախագահը, ԱԺ 3 պատգամավոր և ԱԺ 7 աշխատակից։ Ինչպես հայտնի է՝ պատվիրակության կազմում ընդգրկված «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Արթուր Վանեցյանը վերջին օրը հրաժարվել է մեկնել ԱՄՆ։ 

ԱԺ նախագահի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել՝ պատվիրակության կազմից դուրս ԱԺ նախագահի կինը ամուսնու հետ ԱՄՆ մեկնե՞լ է, թե՞ ոչ։