Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդգծվել է COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը. ԱՆ

Ընդգծվել է COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը. ԱՆ
Հասարակություն
18:30, 17 январь 2022
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը, ինչպես նաև անդամ-պետությունների կողմից իրականացվող գործողությունները համավարակի կայունացման ուղղությամբ։ 

Մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, պայմանավորվել իրենց հետագա անելիքների շուրջ։ Մասնավորապես՝  քննարկվել են ԵԱՏՄ քաղաքացիների պատվաստման վկայականների փոխճանաչման, Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման գործում համաձայնեցված մոտեցմանն ուղղված և մի շարք այլ հարցեր։