Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 100 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանք

Ավելի քան 100 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանք
Հասարակություն
11:22, 18 январь 2022
Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովել է ավելի քան 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարասի վանք, որը գտնվում է ԼՂ սահմանազատման գծում: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ժամերգության համար Ստեփանակերտից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով վանք են ժամանել Լեռնային Ղարաբաղի քաղաքների և հեռավոր շրջանների բնակիչներ, նաեւ ուխտավորներ Հայաստանից:

Խաղաղապահների ներկայացուցիչ Դմիտրի Օրլովը հայտնել է, որ ռուս խաղաղապահներն իրականացնում են Ամարասի վանական համալիր ժամանող ուխտավորների անվտանգության ապահովումը։ Վանքը գտնվում է սահմանազատման գծի մոտակայքում, ուստի անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը։ Բացի այդ, նախքան այցելությունը անձնակազմը ստուգում է վանական համալիրը` պայթյունավտանգ իրերի առկայությանը պարզելու նպատակով։

ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են Մարտունու շրջանում գտնվող Ամարասի վանք այցելելու ցանկություն ունեցող ուխտավորների անվտանգությունը։

«Այսօր պատարագ էր։ Ամեն շաբաթ մենք գալիս ենք այստեղ, որպեսզի երկրպագություն անցկացնենք, իսկ խաղաղապահները մեզ պաշտպանում են։ Շնորհակալություն, որ դուք այստեղ եք։ Դա արդեն հոգեկան հանգստություն է», - ասել է հայաստանցի ուխտավոր Նարինե Դավթյանը։