Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերեզմանատներում հողատարածքը կտրամադրվի անվճար հիմունքներով. փոփոխություններ իրավական ակտերում. «Փաստ»

Գերեզմանատներում հողատարածքը կտրամադրվի անվճար հիմունքներով. փոփոխություններ իրավական ակտերում. «Փաստ»
Հասարակություն
12:52, 18 январь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի անհրաժեշտությունը հետևյալն է՝ խնդիր է առաջացել իրավական ակտերը համապատասխանեցնել ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թ.-ի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններին և լրացումներին: 

Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում անհրաժեշտ է լրացումներ և փոփոխություններ կատարել հիշյալ իրավական ակտերում (օրենքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից)։ 

Գերեզմանատներում հողատարածքը տրամադրվում է միայն անվճար հիմունքներով, հստակեցվել է տրամադրվող հողատարածքի չափերը՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×1.0 մետր չափերով) և ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×5 մետր չափերով), խստացվել է գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։ 

Շարունակությունը՝ past.am