Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում
Հասարակություն
17:45, 18 январь 2022
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հունվարի 17-ին այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում:

ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տեղեկացումը ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեության մասին:

Զորակոչիկների հետ զրույցի ընթացքում նշվել է, որ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները իրենց իրավունքների, սոցիալական երաշխիքների և իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարով: