Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները

Ստեփանակերտում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները
Հասարակություն
18:09, 18 январь 2022
Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները։ 

Շենքերից մեկում, որի կառուցապատումն իրականացվում է «Պանտ» ՍՊ  շինարարական ընկերության կողմից, ներկայումս կատարվում են երկրորդ հարկի ծածկի կառուցման և ներքին պատերի շարման աշխատանքները։ 

Նախագծի համաձայն՝ շենքը կլինի 12 հարկանի՝ բաղկացած 12 երկու սենյականոց, 24 երեք սենյականոց և 12 չորս սենյականոց բնակարաններից։ 

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

[ԱՀ քաղաքաշինության նախարարություն]