Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ՝ Մեծ Սեպասար գյուղում

Հրդեհ՝ Մեծ Սեպասար գյուղում
Հասարակություն
10:31, 19 январь 2022
Հունվարի 18-ին, ժամը 21:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սեպասար գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 4 հրշեջ-փրկարար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 70 քմ)։